Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Ցիկլոտրոնային արագացուցիչը տեղադրվեց

ՀՀ ԱՆ. Ցիկլոտրոնային արագացուցիչը տեղադրվեց

Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի  տարածքում տեղակայված Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են:  

 

Այսօր կենտրոնում  IBA Molecular ընկերության արտադրության «ՑԻԿԼՈՆ 18/18» ցիկլոտրոնային արագացուցչի տեղադրմանը  ներկա էր  ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

 

Նա  ծանոթացավ կատարված շինարարական աշխատանքներին, զրուցեց շինարարների հետ:

 

Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման երկարաժամկետ ծրագիրն իրականացվում է երեք փուլով:  Առաջին փուլում նախատեսված է` ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի ստեղծում: Երկրորդ փուլում` արտահիվանդանոցային ծառայություններ մատուցող ճառագայթային բուժման կենտրոնի ստեղծում, իսկ երրորդում`   մասնավոր ներդրողի առկայության դեպքում նախատեսվում է մեկնարկել  քիմիաթերապիայի և վիրաբուժական կենտրոնի ստեղծում՝ ներ և արտահիվանդանոցային ծառայություններով:

 

Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնում կկատարվի ուռուցքաբանական հիվանդությունների կանխարգելում  ու վաղ հայտնաբերում:

 

Կենտրոնը հագեցված կլինի ռադիոլոգիական և ռադիոիզոտոպային ախտորոշման ժամանակակից սարքավորումներով, որոնց միջոցով, ըստ ցուցումների, իրականացվելու են ուռուցքի հայտնաբերման, դրանց տեղակայման և ծավալային չափերի, շրջակա հյուսվածքների ախտահարման աստիճանի վերաբերյալ ուսումնասիրություններ:  

Ռադիոզոտոպների արտադրության կենտրոնը կունենա ռադիոլոգիական ախտորոշման և ռադիոիզոտոպային ախտորոշման, այլ բաժանմունքներ: Նախատեսվում է, որ ուռուցքաբանության ոլորտում  մասնագիտական այս կենտրոնը կսպասարկի ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի բնակչությանը:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն
Լուսանկարը. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ